Արամ Խաչատրյանի կիսանդրու բացումը՝ հունիսի 6-ին![]() 2 հունիսի 2017 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրու բացումը կկայանա կոմպոզիտորի ծննդյան օրը և կլրացնի օրվա արարողակարգային միջոցառումների շարքը: Երեկոյան, միջոցառման բոլոր ներկաները կմասնակցեն Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բացմանը ներկա կգտնվեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կիսանդրու հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանը, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի ժյուրիի անդամները, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Արամ Խաչատրյան մրցույթի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, երաժշտասեր հանրություն: Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի և բարերարի համատեղ որոշմամբ կիսանդրին նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը և 2017 թվականի հունվարին տեղափոխվել Երևան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |