Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Յուբենկի հետ

Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Յուբենկի հետ

PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախատեսված է հուլիսին Լոնդոնում:

Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը, գրում է Boxing247.com-ը:

Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

2017-ի ապրիլին հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Էրֆուրտ քաղաքում հաղթել է լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիչիին։

12 ռաունդի արդյունքում Արթուր Աբրահամը առավելության է հասել միավորներով (110:118, 114:115, 111:117)։

Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն էր տալիս մենամարտել մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---