ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները 3 հունիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ցանկը: ԱՄՆ նախապատրաստած համապատախան բանաձևն ընդունվել է միաձայն: Փաստաթղթում ընդգրկված են մի շարք կազմակերպություններ և մասնավոր անձինք, որոնք, ըստ փաստաթղթի հեղինակների, մեղսակից են արտերկրում ի շահ Հյուսիսային Կորեայի գործունեությանը: Ուղևորությունների արգելքն ու ակտիվների սառեցումը կվերաբերի 14 ընկերության և 14 մասնավոր անձի: Ցուցակը համալրվել է ԿԺԴՀ ռազմավարական հրթիռային զորքերով, որոնք ղեկավարում են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների բոլոր ծրագրերն ու, ըստ փաստաթղթի հեղինակների, պատասխանատու են «Սկադ» և «Նոդոն» հրթիռների արձակման համար: Ընդգրկվել են նաև բանկեր և առևտրային կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վերջին շրջանում Փհենյանը ակտիվ հրթիռային փորձարկումներ է իրականացնում: Վերջին այդպիսի գործողությունն իրականացվել է մայիսի 29-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է |