Թուրքիան պետք է ապաշխարհի, գտնում է ռուս փորձագետը26 նոյեմբերի 2007 - 18:42 AMT PanARMENIAN.Net - «Այն պետությունները, որոնք մեղքեր են գործել պատմության ընթացքում, վաղ թե ուշ պետք է ապաշխարհեն: Աշխարհում կան բազում պետություններ, որտեղ բանավեճ է գնում որոշ պատմական փաստեր ճանաչելու վերաբերյալ, եւ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-«Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի գիտխորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն: Նրա կարծիքով, Հայոց ցեղասպանության հարցը մնում է թուրքերի անլիարժեքության բարդույթի պատճառով: «Եթե չկա ապաշխարհանք եւ այն բանի գիտակցում, թե ինչ է կատարվել իրականում, ապա նման հարցերը միշտ կդառնան շահարկումների առարկա: Նման բեռով, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, Թուրքիայի համար դժվար կլինի Եվրամիությանն անդամակցելը»,-ընդգծել է Մալաշենկոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |