«Փյունիկ» ակումբը նոր սեփականատեր ունի![]() 3 հունիսի 2017 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Փյունիկ» ֆուտբոլայի ակումբը նոր սեփականատեր ունի: Ակումբի արդեն նախկին նախագահ Ռաֆիկ Հայրապետյանն իր լիազորությունը փոխանցել Արթուր Սողոմոնյանին: «Վերջապես հայտնվեց մի մարդ, ով կարող է շարունակել մեր սկսած գործը: Կասկած չունեմ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կհասնի նորանոր հաջողությունների», - ասել է Հայրապետյանը, գրում է Ա1+-ը: Այն հարցին, թե ինչու Հայրապետյան ընտանիքը հրաժարվել է իր կողմից հիմնած ակումբից, վերջինս պատասխանել է. «Մենք ոչ մեկին նվեր չենք անում: Այս գործարքը նրա համար տեղի ունեցավ, որպեսզի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ իր ընտանիքի անդամները կապ չունենան որեւէ ակումբի հետ: Այս պահին նպատակահարմար ենք համարում ակումբը հանձնել պարոն Սողոմոնյանին, քանի որ վստահում ենք իրեն ու համոզված ենք, որ նա կկարողանա արժանիորեն տնօրինել այն: Իսկ թե ինչու չենք վաճառել ակումբի գույքը, դա ուղղակի ներքին պայմանավորվածություն է», պարզաբանել է Ռաֆիկ Հայրապետյանը: «Փյունիկը» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Երևանում, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում։ Ակումբը հիմնադրվել է 1992 թվականին, Երևան քաղաքում «Արմենիկում» Երևան անվանբ 2001 թվականին վերանվանվել է «Փյունիկ» Երևան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |