Մադրիդի «Ռեալը» 12-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը![]() 4 հունիսի 2017 - 01:13 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Քարդիֆում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» ջախջախել է Թուրինի «Յուվենտուսին» 1-4 հաշվով, նվաճելով առաջնության գավաթը: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է Կրիշտիանու Ռոնալդուն. ընդամենը 7 րոպե անց «Յուվենտուսը» հավասարեցրել է հաշիվը Մանջուկիչի փայլուն գոլի շնորհիվ: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում` 61-րդ րոպեին, Կասեմիրոն առաջ մղեց մադրիդցիներին, ևս 3 րոպե անց Ռոնալդուն խփեց երկրորդ գնդակը` դուբլ ձևակերպելով: Խաղի 84-րդ րոպեին Կուարադոն ստացավ երկրորդ կարմիր քարտը` հեռացվելով դաշտից. «Յուվենտուսն» այսպիսով մնաց 10 հոգով: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ասենսիոն 4-րդ հնդակն ուղարկեց մադրիդցիների դարպասը: Մադրիդցիները նվաճեցին գավաթը 12-րդ անգամ ու դարձան առաջին ակումբը, որը կարողացել է հաղթել ՉԼ-ում 2 անգամ անընդմեջ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |