ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը![]() 5 հունիսի 2017 - 10:07 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը: Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Ոստիկանությունն ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 12 մարդու, այդ թվում նաև չորս կնոջ: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալվածներից մեկին ազատ է արձակել: Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին ահաբեկչական հարձակման կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Մենք խստորեն դատապարտում ենք նման ստոր, անմարդկային գործողությունները և վճռական ենք տրամադրված՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»: Կարդացեք նաև՝ Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում. 6 զոհ, 30-ից ավելի վիրավոր ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |