Մատաղիսում տարեկան 15-20 տոննա սև խավիար կստանան![]() 5 հունիսի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Մատաղիսում խավիարի արտադրության բիզնես-ծրագրով նախատեսվում է տարեկան 15-20 տոննա սև խավիար ստանալ: Այս մասին ԼՂՀ-ում լրագրողներին ասել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ խավիարն արդեն փորձաքննություն է անցել, իրացումը սկսել է խավիարի վաճառքով զբաղվող միջազգային ընկերությունը. «Այն պատրաստ է իրացմանը նպաստել և ներդրումներ անել», մեջբերում է Aravot.am-ը: Ակնկալվում է, որ Արցախում և ՀՀ-ում արտադրանքը կվաճառվի մոտ 6 տարի հետո: Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ չրագործությունն են զարգացնելու: 2015-ի հուլիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գործող սև խավիարի արտադրամասում տեղադրվել է առաջին ձկնկիթը: Հայտարարվել է, որ մոտ 3 տարուց վաճառքի կհանվեն ձկան, 5 տարուց` սև խավիարի առաջին խմբաքանակները: Ըստ նախագծի՝ 7 տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սև խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |