Արցախի վարչապետը 2017-ին երկնիշ տնտեսական աճ է ակնկալում 5 հունիսի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն 2017-ին ակնկալում է երկնիշ տնտսեական աճի ցուցանիշ ունենալ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ, չնայած ապրիլյան պատերազմին, ԼՂՀ-ում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ: Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի տնտեսությունը որոշակի խնդիրներ է ունեցել, բավականին շատ ներդրողներ հետաձգել են ներդրումները, սակայն կա նաև ներդրողների մի մեծ բանակ, որոնք ոչ միայն չեն դադարեցրել, այլ ապրիլին շարունակել են իրենց ներդրումները: «Այս տարի սպասում ենք երկնիշ թիվ՝ 10 տոկոսից ավելի տնտեսական աճ, քանի որ բավական ներդրումներ են կատարվել հիդրոէներգետիկայի և հանքաարդյունաբերության ոլորտներում»,- նշել է վարչապետը, գրում է Panorama.am-ը: Մասնավորապես, ըստ նրա, շահագործվել է Կաշենի հանքն ամբողջ հզորությամբ, 2016 թվականի վերջին նաև շահագործման են հանձնվել հիդրոէլեկտրակայաններ: «Արցախը դարձել է այնպիսի երկիր, որը ոչ միայն բավարարում է սեփական էլեկտրաէներգիայի պահանջարկը, այլև նախատեսում է առաջիկայում ավելացնել արտահանման ծավալները»,- շեշտել է վարչապետը: Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ 2017-ին հաջողություններ են գրանցել նաև շինարարության ոլորտում. հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են՝ բարեգործական, պետական և այլ աղբյուրների հաշվին: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, վարչապետը նշել է, որ թեև նախորդ տարի ոլորտում անկում է գրանցվել, սակայն այս տարի տարբերություն զգում են: Վարչապետի խոսքերով՝ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը մեծամասամբ դրական ազդեցություն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: «Կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրում կատարել հյուրանոց կառուցելու համար, սակայն մինչև վերջերս հյուրանոցների քանակը մեծ է՝ բացի ամառային մի քանի օրերից և մայիսի 9-ից, ծանրաբեռնված չի լինում, փորձում ենք ռեսուրսներն ուղղել այլ ուղղությամբ»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ տնտեսական նախագծերը նորմալ են, շարունակվում է տնտեսական աճը: Չնայած բարդություններին, 2016-ին Արցախի Հանրապետությանը հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման դրական դինամիկան հիմնական ոլորտներում և 9.2%ՀՆԱ աճ գրանցել: Այդ ցուցանիշով ԼՂՀ-ն գերազանցում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Այդ են վկայում ԼՂՀ վիճակագրական ծառայության հրապարակած սոցիալ-տնտեսական տվյալները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |