Լոնդոնի ահաբեկչության գործով ձերբակալվածներ կան![]() 5 հունիսի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական ոստիկանությունը հունիսի 5-ին հայտնել է Լոնդոնում ահաբեկչությունների գործով ձերբակալությունների մասին: Նրանք այժմ հարցաքննվում են: Ոստիկանությունը շարունակում է խուզարկությունները Լոնդոնի Նյուեմ և Բարքինգ թաղամասերում 2 հասցեով, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հետաքննության շրջանակում 12 մարդ է ձերբակալվել Բարքինգ թաղամասում: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Ընթերցեք նաև. Բրիտանացին Լոնդոնի ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվը Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |