Հունվար-մայիսին ՀՀ-ում ուղևորահոսքն աճել է 30.5%-ով 5 հունիսի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875.011 մարդ, որը 30.5%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի մայիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198.182 մարդ՝ 34.5%-ով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը: 2017-ի հունվար-մայիս ամիսներին, 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81.5%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 288.3%-ով: «Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը 319.5%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-մայիս ամիսներին, 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, 23.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |