Ռուսաստանցիների միայն 12%-ն է ՀՀ-ն բարեկամ երկիր համարում 5 հունիսի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների միայն 12%-ն է Հայաստանը բարեկամ երկիր համարում, դա են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները: Հայաստանը 6-րդ տեղում է բարեկամ երկրների ցանկում: Այդ ցուցանիշը Հայաստանի մասով ամենաբարձրն է եղել 2015-ին՝ 18%: Հարցման մասնակիցները Ռուսաստանի մերձավոր երկրներ են համարում Բելառուսը (46%), Չինաստանը (39%) և Ղազախստանը (34%): Բարեկամ երկրների տասնյակում են նաև Սիրիան (15%), Հնդկաստանը (14%), Հայաստանը (12%), Կուբան (11%), Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը՝ յուրաքանչյուրը 9%: ՌԴ բարեկամ երկրների ցուցակի վերջում են Հունգարիան, Կանադան, Ֆինլանդիան, Սլովակիան-1-ական տոկոս: Ըստ հարցման մասնակիցների, Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների ցանկը գլխավորում են ԱՄՆ-ն՝ 69%-ով, և Ուկրաինան՝ 50%-ով: Հարցման մասնակիցները թշնամական են համարում նաև Գերմանիան, Լատվիան և Լիտվան՝ 2-ական տոկոս: Լեհաստանը թշնամի է համարում 21%-ը, Էստոնիան՝ 16%-ը, Մեծ Բրիտանիան՝ 15%-ը, Վրաստանը՝ 9%, Ֆրանսիան և Թուրքիան՝ 8%-ական տոկոս: ՌԴ քաղաքացիների 46%-ը վստահ է, որ երկիրը միջազգային մեկուսացման մեջ է, գրեթե նույնքանը՝ 45%-ը, հակառակ կարծիքի է: Հարցումն անցկացվել է մայիսի 19-22-ը, մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1600 մարդ ՌԴ 48 տարածաշրջանի 137 բնակավայրից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |