Սամոյլովան «Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակչում իր եվրատեսիլյան երգը կկատարի 5 հունիսի 2017 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 6-ին կայանալիք «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2018» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովան՝ Flame Is Burning երգով, որը նա պետք է կատարեր «Եվրատեսիլ 2017»-ին: Ռուս երգչուհին մեր երկիր է ժամանելու հատուկ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին հանդես գալու համար: Հայկական կողմի բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Սամոյլովան կկատարի հենց այս ստեղծագործությունն` այն առաջին անգամ ներկայացնելով Ռուսաստանի սահմաններից դուրս: Երգչուհին բազմաթիվ մրցույթների, փառատոնների դափնեկիր է: «Եվրատեսիլ 2018» մրցույթի մասնակից: «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16.2 մլն ՀՀ դրամ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |