Կասյանի գյուղմթերքի շուկան կվերաբացվի հունիսի 10-ին![]() 5 հունիսի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին կվերաբացվի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի գյուղմթերքների բացօթյա սեզոնային շուկան: Այս մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղմթերքի սեզոնային շուկաների գործարկմանը: Տոնավաճառների այցելուների թիվը օրական միջինում կազմում են մոտ 5-6 հազար, մանրածախ գները ընդհանուր շուկայական գներից մոտ10-20 տոկոս առավել մատչելի են: 2015-ին յուրաքանչյուր տոնավաճառի ժամանակ վաճառվել է 40-50 տոննա գյուղմթերք. Կասյան փողոցում նախորդ տարի կազմակերպվել է 63 տոնավաճառ, Մալիբու սրճարանի հարևանությամբ՝ 51 տոնավաճառ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են 15 հազար գյուղացիական տնտեսություններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |