Արարատից ու Արմավիրից ներդրումային նոր ծրագրերն են քննարկվել![]() 5 հունիսի 2017 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշերի հիման վրա: Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները: 2017-ի փետրվարի դրությամբ Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարել է իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |