Սաուդյան Արաբիան փակել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի ներկայացուցչությունը

Սաուդյան Արաբիան փակել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի  ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիրայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի ներկայացուցչությունը: Ռիյադի այդ քայլը հիմնավորվում է Քաթարի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր կապով, հաղորդում է Reuters-ը:

Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը:

Քաթարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Քաթարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:

Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---