Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2008 թվականի բյուջեն28 նոյեմբերի 2007 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 28-ին ընդունել է 2008 թվականի պետական բյուջեն: «Կողմ» են արտահայտվել 82 պատգամավոր, 2-ը` դեմ, 8-ը` ձեռնպահ: Վերջնական լրացումներից եւ առաջարկներից հետո Հայաստանի պետբյուջեն եկամուտների մասով կազմել է 766, 3 մլրդ դրամ (2,529 մլրդ դոլար 1 դոլարի դիմաց 303 դրամ կուրսով), իսկ ծախսերի մասով` 842,3 մլրդ դրամ (2, 78 մլրդ դոլար), դեֆիցիտը կկազմի 76 մլրդ դրամ (261 մլն դոլար): Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, կառավարությունը պատգամավորներից 331 առաջարկ է ստացել, որոնցից ընդունվել է 3,747 մլրդ դրամի 144 առաջարկ, որից շուրջ 2,417 մլրդ դրամն ուղղվել է կրթության ոլորտ: Նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին հարկերի հավաքման միտումները հաշվի առնելով, 2008 թվականին կհաջողվի ավելացնել հարկային մուտքերը եւս 2 մլրդ դրամով: Արդյունքում, ըստ նախարարի, ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կկազմի 17 տոկոս: 2008 թվականին Հայաստանի պետբյուջեի եկամտային մասը 79,9 տոկոսով կապահովվի հարկերի եւ տուրքերի հաշվին: Պետբյուջեի նախագծում ԱՄՆ դոլարի կուրսը սահմանված է 325,16 դրամի մակարդակով, իսկ եվրոն` 469, 76 դրամի մակարդակով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |