ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին 6 հունիսի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել և արաբա-իսրայելյան հակամարտությունը 2 պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորել: Փաստաթղթին կողմ է քվեարկել 100 սենատոր: Ինչպես նշվում է «Երուսաղեմի վերամիավորման 50-ամյակի տոնակատարության վերաբերյալ» բանաձևի անոտացիայում, փաստաթուղթը հաստատում է «ԱՄՆ վաղեմի քաղաքականությունն առ այն, որ Երուսաղեմի մշտական կարգավիճակի հարցը պետք է լուծեն կողմերը բանակցությունների հիման վրա», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բանաձևը հաստատում է 1995-ի օրենքի դրույթը ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, որի կատարումը կես տարին մեկ հետաձգվում էր: Բանաձևը պարտադիր չէ կատարման համար, սակայն արտահայտում է ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնի տեսակետն այդ հարցի վերաբերյալ: . 1967-ի 6-օրյա պատերազմի արդյունքում Իսրայելը հսկողություն սահմանեց Արևելյան Երուսաղեմի հանդեպ, օրենսդրորեն այն անջատելով Հորդանանի Արևմտյան ափից և իր ինքնիշխանությունը հայտարարեց միավորված Երուսաղեմում: Պաղեստինցիները չեն ընդունում այդ որոշումը և քաղաքը համարում են իրենց մայրաքաղաքը: Արաբա-իսրայելյան խաղաղ կարգավորման ծրագիրը հիմնված է 2 պետության սկզբունքի վրա, որին կողմ էին ԱՄՆ նախորդ վարչակազմերը: Սակայն Թրամփը հայտարարել է, որ չի պնդելու այդ սկզբունքի վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |