«Տարոն-Ավիան» չվերթներ է սկսում դեպի Մոսկվա![]() 6 հունիսի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել դեպի Մոսկվա: Ավիաընկերությունը հունիսի 30-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները կիրականացնի յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ ուրբաթ և կիրակի օրերին: Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: Հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերության առաջին թռիչքն իրականացվել է ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ։ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: «Շիրակից» է թռիչքներ իրականացնում ռուսաստանյան «Պոբեդա» լոուքոսթերը: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով: Կարդացեք նաև՝ Ուղիղ չվերթները Երևանից. Դեպի ուր և ինչ հաճախականությամբ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |