Պեպեն հեռանում է «Ռեալից» 6 հունիսի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - «Ռեալի» պաշտպան Պեպե Կելլերը հաստատել է, որ հեռանում է մադրիդյան ակումբից: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017-ի հունիսի 30-ը, AS-ին հղումով գրում է Championat.com-ը: Պորտուգալացի պաշտպանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»: «Ապագայիս մասին մտածել եմ դեռ հունվարից, երբ պայմանագրիս ժամկետի ավարտին կես տարի էր մնում, իսկ ակումբը չէր շտապում նոր առաջարկ անել: Ես արդեն 10 տարի է հանդես եմ գալիս «Ռեալում»՝ ամբողջությամբ ինձ նվիրելով ակումբին, բայց հասկանում եմ, որ իմ կարիերան այստեղ մոտեցել է ավարտին»,- ասել է Պեպեն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեպեն կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», որտեղ մրցաշրջանում կվաստակի 5 մլն եվրո: Բրազիլացին «Ռեալում» հանդես է գալիս 2007-ից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |