ԵՄ-ն ու ողջ համաշխարհային հանրությունը անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին28 նոյեմբերի 2007 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ԵՄ-ի եւ ողջ համաշխարհային հանրության հետ միասին անհրաժեշտ օգնություն եւ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին Երեւանում կայացած «Լեհաստանի եվրաինտեգրման փորձն ու դասերը Հարավային Կովկասի երկրների համար» խորագրով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Քանթորը: Նրա խոսքերով, այստեղ մեծ դեր է կատարում Հյաստանի մասնակցությունը Եվրոպական հարեւանության ծրագրին` ENP-ին: «Այդ ծրագրի շրջանակներում չափազանց կարեւոր է այն երկրների փորձը, որոնք արդեն դարձել են ԵՄ անդամներ, սակայն անցել են այն ուղին, որով ացնում են հետխորհրդային պետությունները»,-նշել է Քանթորը: Իր հերթին, Երեւանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Քնոխեն ընդգծել է, որ նման խորհրդաժողովների նպատակն է փորձի փոխանակումը եւ օգնությունը եվրոպական ծրագրերի իրականացման գործում: Ըստ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի, Բալթիայի երկրներն ու Լեհաստանը կարող են համագործակցել ընդհանուր ուղղություններով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ, որին անդամակցում են նաեւ Հարավային Կովկասի երկրները: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |