Բոբ Դիլանը կատարել է Նոբելյան մրցանակի դրամական պարգևը ստանալու պայմանը![]() 6 հունիսի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար ամերիկացի բանաստեղծ ու երաժիշտ Բոբ Դիլանը կատարել է Նոբելյան մրցանակի դրամական պարգևը ստանալու պայմանը: Հունիսի 5-ին Շվեդիայի թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հայտնել է, որ գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիրը ստացել է պարգևը: Դիլանի դասախոսությունն ակադեմիկոսներին պետք է ներկայացվեր մինչև 2017-ի հունիսի 10-ը և այժմ նա կարող է հավակնել 8 մլն շվեդական կրոնին՝ գրեթե 1 մլն դոլար: Այդպիսի պայման է դրվում միայն գրականության ոլորտի դափնեկիրների առջև, գրում է Deutsche Welle-ն: Տեքստը ակադեմիայում համարել են «անսովոր և պերճախոս»: Այն կարելի է լսել ու ընթերցել Շվեդիայի թագավորական ակադեմիայի կայքում: Ավելի վաղ Բոբ Դիլանը հայտարարել էր, որ չի կարողանա մեկնել Ստոկհոլմ` գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը: Դիլանը շատ կցանկանար մասնակցել արարողությանը, սակայն այլ գործեր ունի, հայտնել է նա Շվեդական ակադեմիային հղած նամակում: «Դափնեկրի ներկա չգտնվելը հազվագյուտ դեպք է, սակայն ոչ բացառիկ»,-ասել են Շվեդիայի ակադեմիայում` նշելով, որ Դիլանի մրցանակը «նախկինի պես իրեն է պատկանում»: Բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը շնորհվել է «ամերիկյան երգարվեստում նոր բանաստեղծական արտահայտչականության ստեղծման համար»: Նոբելյան կոմիտեի կանոնադրության մեջ ասվում է, որ «գրականություն է համարվում ոչ միայն գեղարվեստական գրականությունը, այլ նաև այլ ստեղծագործությունները, որոնք իրենց ձևով կամ ոճով գրական արժեք են ներկայացնում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |