Գիտնականներ. Մարսի վրա հնում հսկայական օվկիանոս է եղել 6 հունիսի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Իլինոյսի համալսարանի գիտնականները ներկայացրել են ջրածածկ Մարսի քարտեզը: Նրանք որոշել են ջրի քանակը, որն անհրաժեշտ էր հնում Կարմիր մոլորակի վրա հովիտների ցանցի առաջացման համար: Հաշվարկելու համար կանալների ծավալները, գիտնականներն օգտվել են ալգորիթմերից, որոնք կիրառվում են ռելիեֆի լազերային սկանավորման օգնությամբ ստացված տվյալների մշակման համար: Մասնագետները վերլուծել են Մարսի մակերեսի թվային մոդելն ու գնահատել հովիտների խորությունը, գրում է Lenta.ru-ն Phys.org-ի վրա հղումով: Այնուհետև գիտնականները գնահատել են էրոզիայի գործընթացի ինտենսիվությունը: Ջրի գումարային քանակը պետք է գերազանցեր հովիտների ծավալը մոտավորապես 4000 անգամ: Դա հնարավոր է միայն մեծ օվկիանոսի առկայության դեպքում: Նրանց հաշվարկներով, Մարսը, հավանաբար, 10 անգամ ավելի ջրառատ է եղել, քան վկայում էին նախորդ հետազոտությունների տվյալները: Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ Մարսի կլիմայի գոյություն ունեցող մոդելները վկայում են, որ մոլորակը չափից ավելի սառն էր ակտիվ հիդրոերկրաբանական ցիկլի համար: Առաջիկա հետազոտությունները պետք է պարզեն այս հակասությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |