Ավելի քան 130 իմամ հրաժարվել է հոգեհանգստի կարգ կատարել Լոնդոնի ահաբեկիչների համար 6 հունիսի 2017 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 130 իմամ հրաժարվել է հոգեհանգստի կարգ կատարել Լոնդոնի ահաբեկիչների համար: «Մենք չենք կարդա ավանդական հոգեհանգստյան աղոթքները հանցագործների համար և կոչ ենք անում մեր եղբայրներին ու կրոնական առաջնորդներին զրկել նրանց այդ պատվից: Նրանց չարդարացված գործողությունները հակասում են իսլամի ուսմունքին»,-ասվում է իսլամիստ գործիչների հայտարարության մեջ, գտրում է «Ինտերֆաքսը» The Guardian-ի վրա հղումով: Նրանք հայտարարել են, որ «շոկ և նողկանք են զգում սառնսաիրտ մարդասպանների հանդեպ»: Իր հերթին Բրիտանիայի Մահմեդական խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն Հանը հայտարարել է, որ իսլամական ուման պատրաստ է աջակցել իշխանություններին՝ երկիրն առավել անվտանգ դարձնելու գործում: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:Բրիտանական ոստիկանությունը հունիսի 5-ին հայտնել է Լոնդոնում ահաբեկչությունների գործով ձերբակալությունների մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |