Նախագահ. Վարչապետը հրաժարական տալու պատճառ չունի![]() 6 հունիսի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին Կողբ համայնքում Թումո կենտրոնի հիմնարկեքին մասնակցելուց առաջ: ՀՀ նախագահը հունիսի 6-ին աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը լրագրողների հետ կարճատև ճեպազրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին՝ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններում առկա ենթադրյալ լարվածության և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին, հայտնում է Panorama.am-ը: «Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել է ՀՀ նախագահը: Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե իբր վարչապետ Կարեն Կարապետյանը 2 անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին, բայց մերժվել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |