ՌԴ կրթության նախարարն առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ կիրիլիցային 6 հունիսի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է վերադառնալ միասնական տառատեսակի ԱՊՀ տարածքում: «Վերջին 10 տարում մեծ թեմա է դարձել տառատեսակների լատինականացումը կամ արաբականացումը: Հիմա մենք պետք է վերադառնանք միասնական այբուբենի ԱՊՀ տարածքում՝ դա կիրիլիցան է, քանի որ, ինչպես ցույց են տալիս հարցումները, մերձավոր արտերկրի բնակչությունն այնուամենայնիվ խոսում է կիրիլիցայի անհրաժեշտության մասին»,-ասել է Վասիլևան երրորդ Լիվադիական համաժողովում, որի թեման էր «Ռուսական աշխարհն ու ռուսաց լեզուն. Պատմական արմատներն ու զարգացման ուղղությունը», գրում է ՌԻԱ Նովոստին: Վասիլևան նշել է ,որ Ռուսաստանը պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրի կիրիլիցայի տարածման հարցում: «Վերջին երկու տասնամյակում այդ դիրքորոշումը մի փոքր թուլացել էր»,-ասել է Վասիլևան: ԽՍՀՄ փլուզումից հետո Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում անցում կատարվեց կիրիլիցայից լատինատառ այբուբենի: Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին, որ 2025-ից երկիրն ամբողջությամբ կանցնի լատինիտառ այբուբենի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |