Հայաստանը պետք է սկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է սկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: «ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն երկու տարբեր պետություններ են եւ հենց դրանից պետք է ելնել հակամարտության կարգավորման ժամանակ: ԼՂՀ քաղաքացիները պետք է սեփական անձնագրերն ունեն եւ պետք է գործի երկքաղաքացիության ինստիտուտը»,- նշել է նա: Մելիքյանի խոսքերով, փոխզիջումը Ղարաբաղի ճգնաժամի հարցում հանդիսանում է հակամարտության կողմերից յուրաքանչյուրի պատրաստակամությունը` շփման ընդհանուր կետեր գտնելու հարցում: «1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը եւ Վազգեն Սարգսյանը կանխեցին տարածքների հանձնումը, սակայն դրանով էլ դադարեց ինքը` գործընթացը»,- ասել է Մելիքյանը:



Արման Մելիքյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին խոսելու ոչինչ չկա, քանի որ այն ոչինչ չի անում: Նա նաեւ նկատել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Ղարաբաղի հարցին: «Սակայն դա արդեն ապագա նախագահի գործն է»,- ընդգծել է Մելիքյանը:



Նշենք, որ Արման Մելիքյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի ընտրություններին, որոնք անցնելու են 2008 թվականի փետրվարի 19-ին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---