Հալեպցի տղան. Մեկ տարի անց ծնողները ցույց են տվել սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշ դարձած երեխային

Հալեպցի տղան. Մեկ տարի անց ծնողները ցույց են տվել սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշ դարձած երեխային

PanARMENIAN.Net - 2016-ի օգոստոսին ամբողջ աշխարհը ցնցեց սիրիացի տղայի լուսանկարը, որը վիրավորվել էր Հալեպում ավիահարձակման ժամանակ: 5-ամյա Օմրանին թղթակիցները լուսանկարել էին շտապ օգնության մեքենայում՝ արնաշաղախ և փոշիով պատված երեխան դարձավ սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշը: Մեկ տարի անց հայտնվել են Օմրանի նոր լուսանկարները, որն արդեն ապաքինվել է և ընտանիքի գրկում է: «Մեդուզան» պատմել է, թե ինչպես է երեխան դարձել երկու հակադիր բևեռների խորհրդանիշ:

Օգոստոսի 17-ին Հալեպի բնակելի թաղամասերին հարվածներ են հասցվել օդից. մի քանի մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել: Նրանց թվում էր նաև 5-ամյա Օմրան Դաքնիշն ու նրա ընտանիքը: Նրանց տունն արկակոծվել էր: Օմրանը վիրավորվել էր գլխից, սակայն ողջ էր մնացել: Ընտանիքի մյուս անդամները ևս կյանքին չսպառնացող վիրավորումներ էին ստացել:

Թղթակիցները լուսանկարել էին Օմրանին շտապ օգնության մեքենայում շոկային վիճակում՝ տղան չէր բղավում և չէր լաց լինում, այլ ուղղակի անհաղորդ նայում էր: Հաջորդ օրը Օմրանին դուրս են գրել հիվանդանոցից: Նրա բուժող բժիշկն ասել է, որ այդ ամբողջ ընթացքում տղան ոչ մի անգամ լաց չի եղել: Նրա լուսանկարը դարձավ սիրիական պատերազմի ամենահիշվող ֆոտովկայություններից մեկը և խաղաղ բնակիչների տառապանքների խորհրդանիշը: Թղթակիցը, որը տեսանկարել էր, թե ինչպես են փրկել Օմրանին, ասել է, որ բազմիցս է նման տեսարաններ տեսել: Ըստ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, միայն 2016-ի օգոստոսին Հալեպում 142 երեխա է զոհվել:

Օմրանի ընտանիքն ապրում էր արևելյան Հալեպում, որն այն ժամանակ ապստամբների հսկողության տակ էր: Արևմտյան պարբերականները հայտնել են, որ օգոստոսի 17-ին քաղաքի բնակելի թաղամասերին ավիահարվածներ են հասցրել կամ սիրիական կամ ռուսական զորքերը: Սակայն ՌԴ ՊՆ-ն դա ժխտում է: Չնայած դրան, համաշխարհային ԶԼՄ-ներից շատերը օգտագործել են տղայի լուսանկարները ինչպես Ասադի ռեժիմի դաժանության մարմնացում: Սոցցանցերի օգտատերերը կոլաժներ են հրապարակել Օմրանի հետ և կոչ են արել դադարեցնել արյունահեղությունը՝ կատարվածի համար պատասխանատվությունը դնելով ՌԴ և ԱՄՆ վրա, ինչպես նաև տղյաին անվանում էին «Սիրիայի ժողովրդի իսկական ներկայացուցիչ»:

Սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, Օմրան Դաքնիշի ընտանիքը Հալեպի պաշարման ժամանակ իրականում հավատարիմ էր Ասադի ռեժիմին և տեղափոխվել է քաղաքի արևմտյան մաս հենց որ այդպիսի հնարավորություն է առաջացել:

Լուսանկարի հրապարակման պահից Դաքնիշ ընտանիքը հրաժարվում էր շփվել մամուլի հետ, սակայն 2017-ի հունիսի սկզբին խախտեց լռությունը: Տղայի և նրա հոր հետ հաջողվել է շփվել հեռուստալրագրող Քինանե Ալլուշին: Նա է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել տղայի առաջին լուսանկարները ողբերգությունից հետո: Լուսանկարներում Օմրանը նստած է հոր ծնկներին, իսկ կողքին՝ նրա եղբայրն ու քույրն են: Տղան միանգամայն առողջ է թվում, թեև նույնքան անհաղորդ: Եվս մեկ լուսանկարի վրա Քինան Ալլուշը լուսանկարված է տղայի հետ Սիրիայի դրոշի ֆոնին՝ երկուսն էլ ժպտում են և հաղթական նշան ցույց տալիս աջ ձեռքով:

Ավելի ուշ Ալլուշը հրապարակել է նաև փոքր հարցազրույց տղայի հոր հետ, որտեղ նա պատմում է, որ չի լսել թռչող ինքնաթիռների ձայնը մինչև ռումբի պայթյունը՝ հավելելով նաև, որ նա հրաժարվում է լքել Սիրիան, քանի որ հավատարիմ է Ասադի ռեժիմին: Ըստ նրա, հարկ եղավ սափրել երեխայի գլուխը և փոխել նրա անունը՝ թաքնվելու համար ապստամբներից ու մամուլից: Տղամարդը նաև խոսում է այն մասին, որ նրա որդու կերպարն օգտագործել են կառավարությանը վարկաբեկելու համար: Հոլովակում ցույց է տրվում, թե ինչպես է ընտանիքը տեղավորվել նոր տեղում՝ օրինակ, երեխաներն ունեն վառ գույնի երկհարկանի մահճակալ:

Քինան Ալլուշը գործակցում է սիրիական մասնավոր Addounia TV հեռուստաալիքի հետ, որը համարվում է կառավարամետ: 2016-ի ապրիլին լրագրողուհին դժկամության ալիք բարձրացրեց իր ֆեյսբուքյան էջում լուսանկար տեղադրելով Սիրիայի բանակի զինծառայողի հետ սպանված ապստամբների դիերի ֆոնին: Լուսանկարներն անվանեցին «սպանիչ սելֆին»: Արևմտյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ Օմրան Դաքնիշի նոր լուսանկարներն ու խաղաղ կյանքի տեսանյութերը կարող էին արվել ու հրապարակվել քարոզչության նպատակով:

2016-ի նոյեմբերին հայտնի ամերիկյան System of a Down (SOAD) խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը իր Instagram-ում սիրիացի երեխայի լուսանկար էր տեղադրել, հավանաբար, գնդակոծություններից տուժած, և գրել է, որ մտադիր է որդեգրել նրան:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---