Զվարճալի ու հետաքրքիր դեպքերը՝ մեծագույն կոմպոզիտոր Խաչատրյանի կյանքից![]() 6 հունիսի 2017 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 114-ամյակը: PanARMENIAN.Net ը հավաքել է կոմպոզիտորի, դիրիժորի ու մանկավարժի ստեղծագործական կյանքից մի քանի հետաքրքիր դրվագ: Խաչատրյանն ու էքսցենտրիկ Դալինս Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում: Դալին իմանում է, որ կոմպոզիտորը հյուրախաղերով գտնվում է իր քաղաքում և հրավիրում է Խաչատրյանին իր առանձնատուն: Վերջինս ընդունում է հրավերը, իսկ Դալին Խաչատրյանին ընդունելու համար Ամերիկայից հատուկ ժամանում է Իսպանիա: Խնդիրն այն էր, որ Դալին հայտնի էր իր էքսցենտրիկությամբ և արտասովոր վարքով: Դալին Դալին չէր լինի, եթե այդ հանդիպումն առանձնահատուկ չլիներ: Նա մի քանի ժամ սպասեցնել է տալիս Խաչատրյանին իր հյուրասրահում: Կոմպոզիտորն արդեն պատրաստվում է հեռանալ, երբ ժամացույցն ազդարարում է ժամը 16:00-ն, վերջին զարկի հետ մեկտեղ, թաքնված բարձրախոսներից խլացուցիչ զրնգոցով լսվում է «Սուսերով պարը»: Դուռը բացվում է, ու ներս է խուժում մերկ Դալին՝ հատակի փայտին հեծնած, գլխից վերև էլ սուսերը թափահարելով: Նա մի քանի պտույտներ է կատարում Խաչատրյասնի շուրջ ու նորից անհետանում, որտեղից հայտնվել էր... Սանդղամուտքի մոտ Խաչատրյանին հանձնեցին Դալիի շքեղ ալբոմը` հեղինակի մակագրությամբ` որպես անմոռանալի հանդիպման հուշանվեր: Այս պատմության մեկ այլ տարբերակով՝ հաջորդ օրը Դալին հանդիպել է Ա. Խաչատրյանին, ներողություն խնդրել և նրան նվիրել իր մանրանկարների ալբոմը, որը արժեր մի քանի միլիոն դոլլար: «Սպարտակ» բալետի կրճատումը Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը: Նվագախումբը ղեկավարում էր Յա. Ոսկանյանը: Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը: Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար: Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու: «Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», - սրտանց ասաց Խաչատրյանը: «Իսկ ինչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը...» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»: Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին, որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ էր կատարողների հանդեպ: Խաչատրյանն ու Լյադոն Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել են նվիրում, կոմպոզիտորը նրա անունը դնում է Լյադո (ըստ լյա և դո նոտաների): Կոմպոզիտորը միշտ զբոսնում էր Լյադոյի հետ, կերակրում, խաղում նրա հետ: Շան հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը: Խաչատրյանն ու նոտաները Չնայած Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում: Խաչատրյանն ու կանանց ձայնը Գարնանը 1943-ին Իոսիֆ Ստալինը որոշել է, որ ժամանակն է փոխել պետական օրհներգը: Նա հավաքել է 160 երաժիշտի, որոնց թվում էին նաև Շոստակովիչը, Պրոկոֆևը, Խաչատուրյանը և Ալեքսանդրովը: Ժյուրին 14 ստեղծագործություն է ընտրել և կազմակերպել է դրանց ունկնդրումը Մեծ թատրոնում: Լսելով հավանական օրհներգերը՝ Ստալինը հարց է ուղղել. - Ընկեր Խաչատուրյան, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երաժշտության որակն էլ ավելի լավը դառնա: - Ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե երգչախմբում նաև կանայք երգեին, - ասաց Խաչատրյանը: - Կանայք պետք չեն, - արձագանքեց Ստալինը: Խարատրյանն ու նոտաների թուղթը Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է. – Իսկ որտեղի՞ց եք գնել նոտաների այսպիսի լավ թուղթ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |