ԱՄՆ գլխավորած կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին![]() 7 հունիսի 2017 - 09:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավորած կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայում՝ թիրախավորելով նախագահ Բաշար Ասադի կողմնակից ուժերին: Կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է սիրիական բանակի 2 զինծառայող, ավելի քան տասնհինգը վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Չնայած նախկին զգուշացումներին, ռեժիմի ուժերը մտել են նախօրոք համաձայնեցված ապառազմականացման շրջան»,- նշված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ խոսքը տանկերի, ծանր տեխնիկայի, զրահակիրների մասին է: Վաշինգտոնում ընդգծել են, որ զինվորները սպառնացել են կոալիցիայի և նրա գործընկերների ուժերին, որոնք գտնվել Աթ-Տանֆ բազայում։ Մայիսի լույս 6-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են միջսիրիական բանակցությունների մասնակիցներ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Աստանայում մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը: Սիրիայի տարածքում, ըստ պայմանավորվածության, 4 գոտի է ստեղծվել, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |