Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին. Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա

Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին. Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հաղթահարվել միայն բանակցությունների միջոցով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը

«Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա: Բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում, որն ընդունում էր տարբեր ձևեր, պայմանավորվածությունները շատ անգամ մոտ էին լինում, անգամ՝ մեկնած ձեռքի հեռավորության վրա, սակայն հետագայում աշխատում էր անվստահության ինչ-որ բնազդ, բայց պետք է շարունակել աշխատանքը»,- ասել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արտգործնախարարի խոսքով` չնայած նրան, որ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են մի շարք սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել նաև մի շարք շատ դժվար դետալներ, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»:

«Բայց մենք չենք դադարում փորձել, Ռուսաստանն ինչպես գիտեք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերի հետ: Մենք հետագայում ևս այդ եռյակի շրջանակում կմտածենք այն ուղղությամբ, թե ինչպես հաղթահարենք փոքր, սակայն լուրջ դետալները, որոնք դեռևս համաձայնեցված չեն»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որՀայաստանն ու Ադրբեջանը հեռու են համաձայնությունից ԼՂ հիմնախնդրի առանցքային հարցերում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---