Թուրքիայում ձերբակալել են Amnesty International-ի գրասենյակի ղեկավարին 7 հունիսի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ձերբակալել են իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տեղի գրասենյակի ղեկավար Թաներ Ղըլիչին, որին կասկածում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու մեջ: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ասվում է, որ Ղըլիչի հետ միասին Իզմիրում ձերբակալվել է ևս 22 աշխատակից: Հավաստի և ընդունելի ապացույցների բացակայության պատճառով կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ղըլիչին և ևս 22 իրավաբանի և հանել նրանցից բոլոր մեղադրանքները: Այդ մասին ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթիի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |