ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ՄԵԿՆՈՂ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի գիշերը, վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում տեղի է ունեցել զինված հարձակում Հայաստանից Թուրքիա մեկնող միկրոավտոբուսի վրա: Թուրքիայի քաղաքացի Աիգուն Սամեդին պատկանող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսում գտնվել է Հայաստանի 22 քաղաքացի: Խլելով ուղեւորներից 20 հազար ԱՄՆ դոլար եւ ոսկյա զարդեր` հանցագործները չքվել են անհայտ ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է«Արմինֆո» գործակալությունը, տվյալ փաստի առնչությամբ քննություն է վարվում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---