Norway Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ![]() 7 հունիսի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի են ունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի առաջին տուրի պարտիաները: Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Հավասար արդյունք էր նաև Կարլսեն – Սո, Վաշիե-Լագրավ – Անանդ և Կրամնիկ- Կարյակին պարտիաներում: Առաջին տուրում հաղթանակ էր տոնել միայն Հիկարու Նակամուրան. նրա մրցակիցն էր Անիշ Գիրին, տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան: Հունիսի 5-17-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվում է Norway Chess գերհզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |