Հարձակում Իրանի խորհրդարնի և Հոմեյնիի դամբարանի վրա. 2 զոհ կա, ավելի քան 10 վիրավոր 7 հունիսի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում, արդյունքում 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Տեղեկություններ կան նաև Թեհրանի հարավում իմամ Հոմեյնիի դամբարանի տարածքում կրակոցների մասին՝ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: ԹԱՐՄԱՑՈՒՄ. ԻՊ-ն ստանձնել է Իրանում հարձակումների պատասխանատվությունը Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի վրա հարձակման հեևանքով զոհվածն ու վիրավորներից 2-ը պահակազորի աշխատակիցներ են, տուժածներից մեկը՝ այցելու: Ըստ գործակալության, հարձակվողները 3-ն են, նրաք զինված են: Հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հայտնում է Fars-ը, հարձակվողներից մեկը մահապարտ է, նա շրջապատված է անվտանգության ծառայության աշխատակիցներով: Փոխհրաձգության մասնակիցներից մեկին հաջողվել է լքել շենքն ու կրակ բացել փողոցում: Չնայած այս ամենին, խորհրդարանական նիստն անցնում է սովորական ռեժիմով և հեռարձակվում է ազգային ռադիոյով: Ըստ ISNA գործակալության, Հոմեյնիի դամբարանի մոտ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, ևս մեկը սպանվել է: Շենքի մոտ նաև պայթուցիկ սարք է վնասազերծվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |