ԻՊ-ն ստանձնել է Իրանում հարձակումների պատասխանատվությունը![]() 7 հունիսի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Ինտերֆաքսը իրանական FARS գործակալության վրա հղումով: Ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Reuters-ը իրանական Tasnim գործակալության վրա հղումով: Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում, արդյունքում 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Անհայտները ներխուժել են խորհրդարանի շենք Կալաշնիկովի ինքնաձիգերով: Պարզվել է, որ Հոմեյնիի դամբարանի մոտ պայթուցիկ սարքը գործի դրած մահապարտը կին է, հայտնում է Mehr գործակալությունը: Տեղեկություններ կան նաև Թեհրանի հարավում իմամ Հոմեյնիի դամբարանի տարածքում կրակոցների մասին՝ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի վրա հարձակման հեևանքով զոհվածն ու վիրավորներից 2-ը պահակազորի աշխատակիցներ են, տուժածներից մեկը՝ այցելու: Ըստ գործակալության, հարձակվողները 3-ն են, նրաք զինված են: Հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ, գրում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |