Իրանից և Վրաստանից երիտասարդներ են հյուրընկալվել ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Իրանից և Վրաստանից երիտասարդներ են հյուրընկալվել ՎիվաՍել-ՄՏՍ-ում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաց դռների հերթական հյուրերը եղել են Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդները, ովքեր Հայաստանում են «Առաջնորդության դպրոցի» ծրագրով: Ակտիվ և խոստումնալից երիտասարդները ծանոթացնել են Հայաստանում ձեռնարկատիրական և նորագույն տեխնոլոգիական զարգացումներին՝ ուղիղ շփման միջոցով:

Հյուրերի համար կազմակերպվել է ճանաչողական այց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործառնական հիմնական կենտրոններ, որի շրջանակներում նրանք ծանոթացել են զանգերի կենտրոնի, տեխնիկական վարչության և սպասարկման կենտրոնի աշխատանքային առանձնահատկություններին: Շրջայցն ուղեկցվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ անմիջական զրույցով և հարց ու պատասխանով: Բիզնեսի նորարարական միտումներով հետաքրքրված երիտասարդները հանդիպման ընթացքում ծանոթացել են նաև ընկերության ներքին գործառույթներին, աշխատանքային ընթացակարգին և տեխնոլոգիական հիմնական զարգացումներին:

«Ողջունելի է երիտասարդների դրսևորած հետաքրքրությունը՝ պատասխանատու բիզնես կառավարման հիմունքների հանդեպ: Գնահատելի է հատկապես նրանց պատրաստակամությունը՝ վստահ գործելու և իրենց մտքերը կյանքի կոչելու հարցում: Ուրախ եմ, որ նորագույն տեխնոլոգիաների և կապի ոլորտում մեր երկրի փորձով կարողանում ենք օգտակար լինել նաև հարևան երկրներին»,-ասել է Յիրիկյանը:

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամն իր ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակում կազմակերպել է փոխանակում՝ Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդ ձեռներեցների և ուսանողների համար։ Առավել ակտիվ և խոստումնալից երիտասարդները Հայաստանում հյուրընկալվելով՝ ծանոթացել են Հայաստանի զարգացման միտումներին, գործիչներին և կազմակերպություններին: Իրականացվող ծրագիրը կարևոր է երկարաժամկետ համագործակցության և տարածաշրջանի զարգացման համար:

Կարդացեք նաև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդներին

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---