Մադրիդում Վ.Օսկանյանն ու Է.Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան գործընթացի չհամաձայնեցված հարցեր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Մադրիդում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վ.Օսկանյանի ու Է.Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Հանդիպմանը երեք հարց է քննարկվել` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի հետ կապված ընդհանուր հարցերը, ընդունման համար քննարկվող Գագաթնաժողովի հռչակագիրը, որտեղ կհիշատակվի հակամարտություններին վերաբերող դրույթ եւ, վերջապես, ղարաբաղյան գործընթացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չհամաձայնեցված հարցերը»,-նշել է Կարապետյանը:



Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մասնակցում են ԵԱՀԿ արտգործնախարարների Մադրիդում ընթացող գագաթնաժողովին, որի ավարտին կընդունվի Մադրիդի հռչակագիրը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---