Google, Apple, Microsoft. Աշխարհի ամենաթանկ բրենդերը 7 հունիսի 2017 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաթանկ բրենդերը գլխավորում է ՏՏ ոլորտի 5 ընկերություն. Google-ը, Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը և Facebook-ը: Այդպիսին են բրիտանական Kantar Millward Brown ընկերության հաշվարկների արդյունքները, որը կազմել է ամենաթանկ բրենդերի 100-յակը: The BrandZ Global Top 100-ի առաջին հնգյակի համախառն արժեքը վարկանիշի բոլոր մասնակիցների 25 տոկոսն է կազմում, գրում է Lenta.ru-ն: Առաջատար Google ընկերության արժեքը 245,6 մլրդ դոլար է, ինչը 7 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Apple-ի արժեքն ավելացել է 3 տոկոսով՝ հասնելով 234,7 մլրդ դոլարի, իսկ Microsoft-ինը՝ 18 տոկոսով, մինչև 143,2 մլրդ դոլար: Առավելագույն աճը գրանցել է Amazon-ը՝ մեկ տարում բրենդի արժեքն աճել է 41 տոկոսով: Facebook-ը թանկացել է 27 տոկոսով: Առաջին 10-յակում են նաև ամերիկյան հեռահաղորդակցային AT&T, Visa, չինական Tencent-ը, IBM-ն ու McDonald’s-ը: Վարկանիշում առաջին անգամ ներառվել են Comcast (23-րդ տեղ) վճարովի հեռուստատեսությունը, YouTube-ը (65-րդ հորիզոնական), HP-ն (76), Netflix-ը (92-րդ հորիզոնական): Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |