Բրիտանացին ընդդեմ ահաբեկիչների. «Գրողի ծոցը գնացեք, ես ֆուտբոլի ֆանատ եմ» 7 հունիսի 2017 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային «Միլուոլ» ակումբի 47-ամյա երկրպագու Ռոյ Լերները հունիսի լույս 4-ի գիշերը հակահարված է տվել ահաբեկիչներին, որոնք Լսոնդոնւմ հարձակվել են բարի վրա: Նա դանակի 8 հարված է ստացել: Դանակներով զինված ահաբեկիչները «Ալլահ աքբար» բղավելով, ներխուժել են Black and Blue բարը, երբ Լերները նստած էր սեղանի մոտ: Ցանկանալով շեղել նրանց ուշադրությունը, նա հարձակվել է ահաբեկիչների վրա՝ ժամանակ տալով մյուս այցելուներին հեռանալ բարից: Նա բղավում էր. «Գրողի ծոցը գնացեք, ես «Միլուոլի» երկրպագու եմ»: Ֆուտբոլային «Միլուոլի» երկրպագուները կռվարարների համբավ ունեն: «Մի կողմից ես ինձ ապուշի պես պահեցի՝ նրանց վրա հարձակվելով: Ես կանգնած էի նրանց առջև և միակն էի, որ կռվում էր հետները, այդ պատճառով էլ այդքան վիրավորումներ ստացա: Հավանաբար, դանակի 8 հարված, արյունն ամենուր էր: Նրանք գոռում էին. «Հանուն իսլամի», իսկ ես անընդհատ «Միլուոլի» մասին էի խոսում»,-ասել է Լերները, գրում է Telegraph-ը: 3 զինյալ ահաբեկչի դեմ պայքարում բրիտանացին ստացել է գլխի, պարանոցի, որովայնի, ձեռքերի վիրավորումներ: Վնասված էր նաև թոքը: Նրան հոսպիտալացրել էին կրիտիկական վիճակում, սակայն շուտով նա դեպի լավը գնաց: Ընկերներն այցելեցին նրան հիվանդանոցում և հումորային նվեր մատուցեցին՝ «Սովորիր վազել» ամսագիրը: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Ընթերցեք նաև. Բրիտանացին Լոնդոնի ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվը Լոնդոնում ահաբեկչության ժամանակ գարեջուրը «փրկող» բրիտանացին՝ սառնասրտության խորհրդանիշ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |