Իրանում ձերբակալվել է ևս մեկ հարձակում պատրաստող ահաբեկիչների 3-րդ խումբը![]() 7 հունիսի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Իրանում ձերբակալվել է ևս մեկ հարձակում պատրաստող ահաբեկիչների 3-րդ խումբը: Մյուս 2 խմբերը արդեն ահաբեկչական հարձակումներ իրագործել են Իրանի խորհրդարանում և իմամ Հոմեյնիի դամբարանի մոտ: «Երրորդ խմբի մասնակիցները ձերբակալվել են մինչև հարձակումն իրագործելը»,-գրում է Meduza-ն իրանական պետական հեռուստատեսության վրա հղումով, որը ներկայացրել է հետախոզության տվյալները: Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի շենքի և դամբարանի վրա հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել: Ներառված են արդյոք այդ թվում նաև սպանված ահաբեկիչները չի ասվում: Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում և հարձակվել են իմամ Հոմյենիի դամբարանի վրա: Ինքնաձիգերով զինված ահաբեկիչները (2 խումբ 3-4 ական անդամով) կրակ են բացել մարդկանց վրա, դամբարանի մոտ մահապարտ կինը ռումբ է պայթեցրել: Նաև չհաստատված տվյալներ են ստացվում խորհրդարանի շենքում պայթյունի մասին: Ըստ Մեհր գործակալության, մահապարտը գործի է դրել ռումբը շենքի 4-րդ հարկում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |