«Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը 7 հունիսի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն հունիսի 7-ի արտահերթ նիստում քննարկում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից օրենքներում փոփոխության նախագծերն ընդունելու հարցը: Քննարկվում է նաև «Ազդարարման համակարգի մասին» օրինագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ՝ կոռուպցիայի մասին անանուն հաղորդումներ տալու, ինչպես նաև՝ դրանք ճշտելու, սուտ մատնության համար պատժի ու կոռուպցիայի մասին հայտնածի անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցերին: PAN-ի ուշադրությունը գրավեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրանիկ Կարապետյանի ելույթն օրենքի քննարկման ժամանակ: Ստորև ներկայացնում ենք ելույթի սղագրությունը. «Հարգելի գործընկերներ, նախ, թույլ տվեք բարձր գնահատել Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն այս օրենքներում: Այն խնդիրը, որը ես այժմ կբարձրաձայնեմ, բացարձակ չի վերաբերում իրավական կողմին, իրավական հարթության մեջ չի: Իմ գաղափարը կապված է մեր հայկականության հետ, այսօրվա իրավիճակում կապված ազդարարի ինստիտուտի հետ: Արդյո՞ք այս ինստիտիուտը կաշխատի, թե՝ ոչ, և եթե աշխատի՝ ի՞նչ հետևանքներ և արդյունքներ դա կունենա: Ուրեմն, նախ՝ ներքին ազդարարի մասին խոսեմ երկու խոսք: Ուրեմն, ի՞նչ է ասում ներքին ազդարարը... ազդարարի մասին ինչ է ասում դա: Տեսեք. ասում ա՝ մի հիմնարկում աշխատող երկու աշխատող կամ աշխատողներ իրար հետ հարաբերություններ կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ: Սա ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջև: Այսօր մենք հայ ենք: Բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ մենք ինչ արժեքներ ենք կրում, և եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: Եթե կաշխատի այս օրենքը, ազդարարի ինստիտուտը, ապա ի՞նչ հետևանքներ դա կունենա: Եթե չի աշխատի՝ ապա ինչո՞ւ ենք մենք ուզում ընդունել այս օրենքի նախագիծը: Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ, ժողովրդական խոսքով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք: Եկեք գնանք աշխատանքի ու ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա: էսօր մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, և նման կերպ գաղափարներ խրախուսել ու սերմանել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի: Թերևս այսքանը: Եկեք հայ մնանք: Շնորհակալ եմ»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |