Ինչպես SMS-ի միջոցով տեղեկանալ տեսախցիկների ու արագաչափերի գրանցած խախտումների մասին 7 հունիսի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը մայիսի 24-ից նոր համակարգ է գործարկել, որի միջոցով վարորդները կարող են բջջայինին եկած SMS հաղորդագրությամբ տեղեկանալ տեսախցիկների ու արագաչափերի գրանցած խախտումների մասին: Քանի որ օրերս Ոստիկանության տարածած տեսանյութում՝ կապված ծառայության ակտիվացման հետ, որոշ անճշտություններ կային, PanARMENIAN.Net ը դիմեց համակարգը սպասարկող ընկերությանը՝ պարզելու, թե ինչպես է պետք ակտիվացնել ծառայությունը: Նախևառաջ պարզվեց, որ ՃՈ-ն հաղորդագրությունները կարող է ուղարկել միայն մեկ հեռախոսահամարի: Դրա համար անհրաժեշտ է գրանցել հեռախոսահամարը համակարգում հետևյալ կերպով. տրանսպորտային միջոցի հաշվառման (տեխզննման) վկայագրի համարը և մեքենայի համարանիշը SMS հաղորդագրությամբ ուղարկել 1041 կարճ համարին, ինչից հետո համակարգը կգրանցի հեռախոսահամարն ու խախտումների դեպքում կտեղեկացնի: Բայց SMS հաղորդագրությունը գրելու մի նրբություն կա՝ վկայագրի համարն ու մեքենայի պետհամարանիշը պետք է գրված լինեն ոչ թե իրար կպած, ինչպես նշվում է Ոստիկանության տարածած տեսահոլովակում, այլ բաժանված լինեն բացատով (пробел) կամ ստորակետով: Օրինակ՝ AA000000 11BB222 կամ AA000000, 11BB222 կամ էլ AA000000,11BB222: Ի դեպ, ծառայության արժեքն ակտիվացման դիմաց 50 դրամ է. հետագա բոլոր հաղորդագրությունների համար գումար չի գանձվելու:
Եթե այդ ամենը գրված լինի իրար կպած, համակարգը չի հասկանա հրահանգը ու կխնդրի կապվել սպասարկող ծառայության հետ՝ սխալը հասկանալու համար: Վարորդը հնարավորություն ունի հետագայում դադարեցնել գրանցած հեռախոսահամարին հաղորդագրությունների ստացումը՝ ուղարկելով նույն տվյալները 1041 կարճ համարին, պարզապես դիմացից գրելով STOP բառը (որից հետո, ի դեպ, ևս պետք է բացատ թողնել): Օրինակի համար՝ STOP AA000000 11BB222: Բացի այդ, հունիսի 5-ից գործարկվեց նաև Telegram բջջային հավելվածի միջոցով տեղեկությունների տրամադրման համակարգը: Դրանից օգտվելու համար պետք է ներբեռնված հավելվածում փնտրել և ընտրել ROADPOLICEbot-ը: Այնուհետև, անհրաժեշտ է «Գրանցել նոր մեքենա» և մուտքագրել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձևաչափով) և հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձևաչափով): Telegram-ի միջոցով տեղեկություններ ստանալն անվճար են, բայց այժմ համակարգը դեռ գործում է beta-տարբերակով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |