ԴիջիԹեք բիզնես ֆորում․ Արհեստական ինտելեկտի զարգացման շուրջ քննարկում է լինելու 7 հունիսի 2017 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-10-ն անցկացվող 10-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեմաներից մեկը արհեստական բանականությունն է (Artificial Intelligence): «Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացումը և կիրառումը բիզնեսում» կլոր սեղանի շուրջ PicsArt և Ucom ընկերությունները կխոսեն Հայաստանում արհեստական ինտելեկտի ու մեքենայական ուսուցման արդիականության մասին, կներկայացնեն ոլորտի զարգացմանն ուղղված իրականացվող ծրագրերն ու այլ շահագրգիռ կողմերի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության եզրերը ու այս ճյուղի զարգացման հայեցակարգը։ Քննարկումը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 12:00: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո անցկացվող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում միակ B2B ֆորմատի միջոցառումն է, որը արդյունավետ հարթակ է կառավարության, ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Երկօրյա բիզնես ֆորումի օրակարգային մնացած թեմաներն են. Երևանում 2019 թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ, ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով, տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Հայմեփ. համահայկական ներուժի ցանց, վերականգնվող էներգիա և բնապահպանություն,պետական համակարգերի կառավարում,արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում։ Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները |