ԻՊ-ն նոր ահաբեկչություններով է սպառնում Իրանին![]() 8 հունիսի 2017 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով նոր ահաբեկչություններ իրականացնել Իրանում: Ինչպես հայտնի է, Իրանի բնակչության մեծ մասը շիաներ են: Ահաբեկչական արշավը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի տարածքում չեն գործում շարիաթի օրենքները: Ինչպես ասվում է հայտարարության տեքստում, «խալիֆատը շիաների արյունը հեղելու առիթը բաց չի թողնի», գրում է Lenta.ru-ն: Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն, իր հերթին, խոստացել է վրեժխնդիր լինել իսլամիստներին: Հունիսի 7-ի առավոտյան կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Հարձակման է ենթարկվել խորհրդարանի շենքն ու հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնիի թամբարանը: Ըստ նախնական տվյալների, 12 մարդ է զոհվել, 39 վիրավորվել է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |