Իրաքցի քրդերը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացնեն 8 հունիսի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Իրաքցի քրդերը մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել: Որոշումը կայացվել է հունիսի 7-ին Իրաքի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների հանդիպմանը քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ Էրբիլում: Իրաքցի քրդերին կառաջարկեն պատասխանել հետևյալ հարցին: «Կո՞ղմ եք անկախ Քրդստանին»: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել նաև քրդական ինքնավարության սահմաններից դուրս, երկրի հյուսիսում, օրինակ, Քիրկուկում, որը նավթի խոշոր հանքավայրի հարևանությամբ է գտնվում, գրում է Deutsche Welle-ն: Նույնիսկ եթե հանրաքվեի բոլոր մասնակիցները դրական պատախան տան, դա չի նշանակում, որ քրդերն ինքնաբերաբար կհայտարարեն սեփական պետություն ստեղծելու մասին: Նախ նրանք հուսով են առավել մեծ աջակցություն ստանալ ինքնորոշման հարցում Իրանի իշխանությունների հետ բանակցություններում: Բաղդադը կտրականապես դեմ է քրդական ինքնավարության անջատմանը, ինչպես նաև այդ հարցով հանրաքվեի անցկացմանը: Ենթադրվում է, որ Թուրքիան, Իրանը և Սիրիան չեն ճանաչի քրդական հանրապետությունը, քանի որ մտավախություն ունեն, որ դա կսրի անջատողական տրամադրությունները իրենց տարածքում ապրող քրդերի շրջանում: Իրաքցի քրդերի առաջնորդ Բարզանին 2014-ին արդեն փորձել էր Քրդստանի անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այն ժամանակ ևս արծարծվել է նաև վիճահարույց շրջանների, այդ թվում Քիրկուկի հարցը: Կառավարական զորքերը հեռացել են այդ շրջանից ԻՊ հարձակման հետևանքով, որից հետո իրենց հսկողությունն են հաստատել քրդերը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |