ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է Կոռուպցիայի հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծը 8 հունիսի 2017 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 0 դեմ և ձեռնպահ, ընդունվել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծն ու կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Մինչև քվեարկությունը ԱԺ փոխնախագահ և օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանական ընդդիմությանը տեղեկացրել է, որ ընդունվել է նրանց առաջարկը, և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով կկարողանան թեկնածու առաջադրել հակակոռուպցիոն հանձնաժողովում: «Արդեն իսկ նախագծում կա դրույթ այդ մասին», - հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը, մեջբերում է Politik.am-ը: Վարման կարգով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացասաբար չեն տրամադրված ներկայացված նախագծի դեմ և հավելեց. «Ճիշտ է, մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց մենք կարծում ենք, որ սա քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին և համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ առումով ԵԼՔ խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին»: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, որ իրենք հարգում են կոնսենսուսը, և «Ծառուկյան» խմբակցությունը ևս կողմ է քվեարկել նախագծին: Կարդացեք նաև՝ «Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |