«Սասնա ծռերի» աջակիցները երթով հասել են դատարան 8 հունիսի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Ազատությո՛ւն «Սասնա ծռեր»-ին», «Մա՛հ ռեժիմին», «Ազատությո՛ւն Հայաստանը ներքին թշնամուց ազատագրած հերոսներին» կոչերով Ազատության հրապարակից մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը դեպի Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Երթի մասնակիցներն իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել «Սասնա ծռեր» խմբավորմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելուց 11 ամիս անց հունիսի 8-ին մեկնարկում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը: Դատարանը կսկսի քննել քրեական գործից 14 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը: Կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |