Մեսսի. Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է

Մեսսի. Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գովաբանել է «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին՝ նրան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն անվանելով:

«Ես միշտ եմ նրա մասին նույնը ասել, և նա էլ իր հերթին է ասել: Մեր մրցակցությունը մամուլն է ձգտում ուռճացնել: Յուրաքանչյուրն է ձգտում լավագույնը լինել: Նրա հետ խոսելիս ես դա շատ չեմ կարևորում: Ռոնալդուն գերազանց ֆուտբոլիստ է, որը բազում լավ որակներ ունի: Նա լավագույններից է աշխարհում»,-ասել է Մեսսին, գրում է Championat-ը ESPN-ի վրա հղումով:

Մեսսին և Ռոնալդուն երկուսով նվաճել են վերջին 9 «Ոսկե գնդակները»: Արգենտինացու ակտիվում 5 մրցանակ կա, պորտուգալացու՝ 4: Ակնկալվում է, որ Ռոնալդուն կրկին կարժանանա մրցանակին դեկտեմբերին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---