ՀՀ-ում շահագործվող 6833 վերելակից 3693-ը փորձաքննություն չի անցել 8 հունիսի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում հունիսի 7-ի դրությամբգրանցված է 18.334 օբյեկտ, որից վերելակները 7.171-ն են: 7.171 վերելակից հունիսի 8-ի դրությամբ շահագործվում են 6833-ը, որից փորձաքննություն են անցել և եզրակացություն ստացել 1637-ը, ևս 1500-ը փորձաքննության ընթացքի մեջ է, մյուսների փորձաքննությունը (3696) նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում: Ռեեստրում առկա վերելակներից բացասական եզրակացություն են ստացել 139-ը, որից 15-ը 2017-ին: 2012-2017թթ. 41 հին վերելակ փոխարինվել է նորով: 2012-ից 2017-ի հունիսը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում վերելակների հետ կապված թվով 5 արտադրական դժբախտ դեպք, որի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել, 3-ը մահացել են: ՀՀ ԱԻՆ աշխւստակազմի ՊՀ և ՏԱ տեսչությունում առկա տեղեկատվության համաձայն, վերելակների վերաբերյալ տրված փորձաքննության բացասականեզրկացությունների հիման վրա, տեսչության կողմից արձակվում ենհամապատասխան կարգադրագրեր՝ վերելակների շահագործումն արգելելու վերաբերյալ՝ մինչև տեխնիկական անվտանգության ոլորտի պահանջներին լիովին համապատասխանեցումը: Դեպքեր, երբ կարգադրագրերով վերելակի շահագործումն արգելված լինելով հանդերձ շարունակվել են վերջիններիս շահագործումը, չեն գրանցվել: Վերելակների տեխնիկական վիճակի վերահսկումն իրականացվում է ամենամյա տեխնիկական անվտանգության Փորձաքննությունների եզրակացությունների ստուգմամբ: 2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ պետական ռեգիստրում գրանցվել է 17.450 արտադրական վտանգավոր օբյեկտ, որից վերելակները 6.890-ն են, ամբարիչ սարքավորումներ՝ 4.531, կաթսայատներ՝ 1.635, ավթաբենզալցակայաններ՝ 681 և այլն: Երևանում գործող վերելակների սխալ շահագործման հետևանքով 2006 թվականից առ այսօր տեղի է ունեցել 11 դժբախտ դեպք, որոնց հետևանքով ութ մարդ զոհվել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը |